ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Ռոսնեֆտը» ներդրումներ կիրականացնի Իրաքյան Քրդստանում

«Ռոսնեֆտը» ներդրումներ կիրականացնի Իրաքյան Քրդստանում
19.09.2017 | 07:13

«Ռոսնեֆտ» ընկերությունը առաջիկա ամիսներին պայմանագիր կստորագրի Իրաքյան Քրդստանի կառավարության հետ` երկրամասում գազամատակարարման ենթակառուցվածքների ստեղծման նպատակով ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ: «Ակնկալվում է, որ ողջ նախագծի առթիվ առանձին պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ»,- նշված է «Ռոսնեֆտի» պաշտոնական հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ